Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ավտորիտարիզմ հաստատելը մանիպուլյատորի խելքի բան չի

Ավտորիտարիզմ հաստատելը մանիպուլյատորի խելքի բան չի
23.07.2025 | 15:28

Սամվել Կարապետյանը բանտում նստած օդ է հանում ՀԷՑ-ը խլելու Փաշինյանի օպերացիան: Ողջ մեդիադաշտն ու սոցիալական ցանցերը գմփում են արբիտրաժի որոշմամբ, որը, մեղմ ասած, իրավաքաղաքական առումով մեծ հարված է ՀՀ իշխանությանը: Իշխանական քարոզչախումբը թույլ է տալիս լուրջ սխալներ քարոզչության ֆրոնտում և առկախվում է: ՀՀ կառավարությունը հանդես է գալիս իրավաքաղաքական առումով խորը անգրագետ տեքստով: Դա ևս չի անցնում քարոզչության բեկման տեսանկյունից: Ի՞նչ է որոշում անել Փաշինյանը այդ ընթացքում բեկման համար. հրապարակում է նյութ իր ու իր կնոջ չամուսնության պատճառների մասին: Ինչու՞ է դա անում՝ գլխի ընկեք երեք անգամից:

P.S. Ավտորիտարիզմ հաստատելը մանիպուլյատորի խելքի բան չի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 13162

Մեկնաբանություններ